Վրաստանում հունիսի 1-ից կվերաբացվեն ռեստորանները
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան նշել է, որ երկրի իշխանությունները որոշել են թուլացնել սահմանափակումները և հունիսի 1-ից կբացվեն մի քանի խանութներ և ռեստորաններ։
Այսօր այս հարցով կկայանա քննարկում։ Երկրում սկսել են թուլացնել սահմանափակումները և դրանք կլինեն փուլերով։
Նշենք նաև, որ շաբաթներ առաջ Վրաստանը հայտարարել էր, որ ամեն ինչ կանի, որպեսզի այս տարի հուլիսից սկսած իրենց երկիրում ընդունի զբոսաշրջիկներին։