ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց Իսրայելից պահանջում է Պաղեստինի ճանաչումը. The Wall Street JournalՄենք պետք է հաղթենք Գազայի հատվածում. ՆեթանյահուՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում ծրագրված գործողությունըՓաշինյանն այցելեց Տավուշ, մանիպուլացրեց, վերադարձավ, սկսվեց հայրենիքի հանձնման համաձայնությունը․ Թովմայսան Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասը «ՔՊ»-ն շարունակում է կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկելով՝ բաղանիսցիները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Տավուշում պետական սահմանի սահմանազատման հարցով ՀՀ իշխանության վարքագիծը հակասում է պետական շահերին Տավուշի Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում․ Sputnik Արմենիա Կրասնոդարը հաղթեց Ֆակելին. Սպերցյանը մասնակցեց խաղին, Հարությունյանը՝ ոչ Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է՝ հարձակում մշակութային ժառանգության վրա Հայտնաբերվել է կորած քաղաքացին Ադրբեջանը ջնջել է հողի վրայից օկուպացված Արցախի Քարինտակ գյուղը Ալվարդ Ստեփանյանը դարձավ 2024 թվականի Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Կազիմիրովը ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանին՝ Տավուշի 4 գյուղերի հանձնման պայմանավորվածությունը «Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Խաղաղապահների դուրսբերումը բարձրացնում է Ադրբեջանի նոր հանցագործությունների հավանականությունը Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը Տավուշից 2.5 գյուղի` Ադրբեջանին անցնելու որոշման մասին իշխանությունը Իրանին տեղեկացրել է (տեսանյութ) Իրապես կարծում ենք՝ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակումը կլինի խաղաղության էական գործոն․ ԱԳՆ Գետափնյա գյուղի կամրջով երթևեկությունը դեռևս մնում է դադարեցված ՔԿ-ից հայտարարում են՝ անձը խոշտանգման չի ենթարկվել, բայց քրվարույթ կնախաձեռվի Վանաձորում` իր տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դին Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆ Վախենում եմ արդեն 200 օր Ադրբեջանի կողմից բանտարկված հորս կյանքի համար.Վարդանյանի որդու հարցազրույցը Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան ՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Սրանք հանձնող են, ազատագրող չեն, մարդկանց կտրում են հայրենիքից ու Եկեղեցուց, Նիկոլի հետ ապագա չկա (տեսանյութ) Վանաձորը վերածվում է սահմանային գոտու, իսկ ՀՀ-ի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը․ թյուրքագետ էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի Սազմանազատման հետևանքով Կիրանց գյուղի հատվածում մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու ԱՄՆ-ը վետո է դրել Պաղեստինի՝ ՄԱԿ-ի անդամակցության բանաձևի վրա
Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող 2.5 գյուղ, ՀՀ-ն ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում. Փաշինյանի աշխատակազմ
Ապրիլի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին«Բաց դաս» ԱԺ-ում. ՔՊ-ական պատգամավորները հանդիպել են դպրոցականներին եւ ուսուցիչներինՀայտարարություններն այն մասին, որ հայերը Լեռնային Ղարաբաղից դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով, սխալ են. Լավրով
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանումԱլավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել ենԶարդարվեստի ուսումնարանը Նկարչների միությունում կազմակերպում է ուսանողների ձեռքի աշխատանքների ցուցահանդես Դավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է, տեղավորվում է Փաշինյանի` մեղավորներ նշանակելու քաղաքականության տիրույթում․ փաստաբաններՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՈվքե՞ր նպաստեցին Հայաստանում տելեգրամյան ալիքներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը․ Կարապետ Պողոսյան
Վազող տողեր

ԵՀՄՖ նախագահն՝ ընդդեմ Սլովակիայում Թուրքիայի դեսպանի և ԱԳՆ-ի

Ինչպես նշել էինք մեր նախորդ հրապարակման մեջ, սլովակյան "Pravdina Historia" հանրահայտ ամսագրի փետրվարյան համարի գլխավոր խորագրում անդրադարձ կատարված Հայոց ցեղասպանության մասին նյութին արձագանքել էր Սլովակիայում Թուրքիայի դեսպանը, որի նամակի հայերեն թարգմանությունը կներկայացնենք ստորև։

Հիշեցնենք, որ ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի հսկայական ու անմիջական ջանքերով 2004թ․ նոյեմբերի 30-ին Սլովակիայի Ազգային խորհուրդն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը, որից հինգ տարի անց՝ 2009թ.-ի սեպտեմբերի 1-ին, Սլովակիայում ընդունվեց օրենք, որով քրեական պատասխանատվություն է սահմանված Հայոց ցեղասպանության ժխտման համար։

Ըստ Սլովակիայի քրեական օրենսգրքի հավելվածում տեղ գտած 424ա) հոդվածի՝ ովքեր միտումնավոր կհերքեին Հայոց ցեղասպանության փաստը, կդատապարվեին 5 տարվա, իսկ անգիտակցաբար փաստը հերքողները` 3 տարվա ազատազրկման։ 2016թ․ նոյեմբերի 11-ի՝ Սլովակիայի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությամբ՝ 422դ) հոդվածով Հայոց ցեղասպանությունը և Հոլոքոստը դրվել են նույն հարթության վրա։ Օրենսգրքում տեքստը վերաձևակերպվել է այսպես․ «Հավասարապես (հեղ․՝ նկատի ունի Հոլոքոստի հետ միասին) դատապարտվում է անձը, որը հրապարակայնորեն կժխտի, կասկածի տակ կառնի, կսատարի, կոպտորեն կթեթևացնի կամ կների կատարված ցեղասպանությունը, խաղաղության դեմ չարագործությունները, մարդկության դեմ հանցանքը կամ ռազմական չարագործությունները, որի արդյունքում կխրախուսվի ուժի գործադրում կամ ատելություն մարդկանց խմբի կամ այդ խմբի անդամների նկատմամբ և այլն, որն ընդունված է Սլովակիայի Հանրապետության կամ սլովակյան դատարանի կողմից՝ դատապարտվում է ազատազրկմամբ 6 ամսից մինչև 3 տարի ժամկետով»։

Հիմք ընդունելով Սլովակիայի քրեական օրենսգրքում տեղ գտած համապատասխան հոդվածը՝ ԵՀՄՖ նախագահը պատրաստվում է պահանջել՝ քրեական պատասխանատվության ենթարկել Սլովակիայում Թուրքիայի դեսպանին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու փաստով։ Սակայն հաշվի առնելով դեսպանի դիվանագիտական անձեռնմխելիության փաստը, որով վերջինս կխուսափի քրեական պատասխանատվությունից՝ ԵՀՄՖ նախագահությունը կդիմի Սլովակիայի կառավարությանը՝ դեսպան տիկին Ասլիգյուլ Ուղդյուլին երկրում հայտարարել persona non grata։

Թուրքիան ունի փրկության մի միջոց՝ ետ կանչել իր դեսպանին, որն էլ կնշանակի սլովակ-թուրքական հարաբերությունների խիստ խաթարում։

Ինչպես տեսնում ենք, Սլովակիայում նախատեսվում է քրեական պատասխանատվություն այն անձանց նկատմամբ, ովքեր կփորձեն ներել ցեղասպանությունը։ Եվ եթե հայ այնպիսի «ազգադավներ», որպիսիք են Արսեն Խառատյանը և նրա նմանները, համարձակվեն Սլովակիայում հայտարարել, որ ներում են թուրքերին 1915 թվականին կատարված Մեծ եղեռնի համար՝ վայրկենապես կդատապարտվեն 6ամսից մինչև 3 տարվա ազատազրկման։ Մնում է հասկանալ՝ ինչո՞ւ է լռում հայկական արդարադատությունը Արսեն Խառատյանի և նրա նմանների նկատմամբ։

***

Ներկայացնում ենք Սլովակիայում Թուրքիայի դեսպանի վերոնշյալ նամակի հայերեն թարգմանությունը։

Թուրքիայի Հանրապետության դեսպանատուն,
Դեսպան
Բրատիսլավա/Սլովակիա
No.: 2020/17956099/31320189 Բրատիսլավա, 20-ը մայիսի, 2020 թ.

Հարգելի տկն. Բելեսովա,

Ես սարսափով ընթերցեցի «Պրավդիվա Հիստորիա» (Pravdiva Historia) ամսագրի 2020 ապրիլ-մայիս ամիսների համարում հրատարակված «Հայոց ցեղասպանություն Մեկուկես միլիոն սպանված մարդիկ» («Armenska Genocida/Jeden a pol milliona utrapenych ludi») վերնագրով Ձեր հոդվածը: Սարսափով, քանզի այդ հոդվածում բացակայում էր որևէ հղում, սկզբնաղբյուր կամ գիտական ուսումնասիրություն՝ ապացուցելու համար հոդվածի փաստարկները, ինչն այն դարձնում է անհիմն, առանց պատմական, իրավական կամ մտավոր արժեքի: Նախ և ամենից առաջ, վերնագիրը ներկայացնում է որոշ շրջանակների մոլորեցնող նեղ պատմություն՝ նպատակ ունենալով աղավաղել պատմական փաստերն իրենց հետապնդող քարոզչությունը սերմանելու միջոցով:

«Ցեղասպանությունը» շատ հստակորեն նկարագրված իրավական հասկացություն է: Այն վերաբերում է հստակ սահմանված պատիժներին, որոնք կարող են հաստատվել միայն իրավասու դատարանի կողմից, ինչպես սահմանված է 1948 թ. ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիայով: Կոնկրետ ապացույցների գոյությունը, համապատասխան դատարանի վճիռը կամ ոչնչացնելու մտադրությունը ցեղասպանության հանցագործության նախադրյալներից են:

Այսպիսով, սահմանելով 1915 թ. իրադարձությունները որպես ցեղասպանություն՝ հակասում է օրենքին, քանի որ 1915 թ. վերաբերյալ ոչ մի նման դատավճիռ չկա:
Այնուամենայնիվ, Առաջին Աշխարհամարտի ողբերգական հետևանքները, չնայած դարավոր խաղաղ համակեցությանը, դեռևս արդիական են այսօր՝ որպես թուրքերի և հայերի միջև հակասությունների առարկա:

Մեծապես խաղաղ և ներդաշնակ համակեցության հարյուրավոր տարիներ անց ինչու՞ տեղի ունեցավ նման տեղահանություն՝ որպես Առաջին Աշխարհամարտի անհամար ողբերգություններից մեկը: Համեմատելով անզեն և չպատերազմող հրեաների Հոլոքոստը և հայերի տեղահանությունը պատերազմական գոտում, որը բաղկացած էր զինված գրոհայիններից, որոնք ոտնձգություններ էին կատարում հակառակորդի թիկունքում և ռուսական ուժերի կողքին, անկեղծ ծիծաղելի է: Մինչ Նյուրնբերգյան դատավարությունը փաստված է հրեաների ոչնչացման մասին հազարավոր հրամանագրերով, չի հայտնաբերվել Օսմանյան կայսրության գեթ մեկ հրամանագիր, որ կփաստեր հայերի դեմ նմանատիպ ծրագիրը: Ավելին՝ ցեղասպանությունը սահմանելիս կարևորը զոհերի քանակը կամ հետապնդումների դաժանությունը չէ, այլ՝ որևէ խմբի ոչնչացնելու մտադրությունը: Իր հարյուրավոր տարիների պատմության ընթացքում Օսմանյան կայսրությունը ցեղապանության անգամ մեկ արձանագրություն չունի: Այցելելով Եվրոպայի տարբեր անկյուններում գտնվող համակենտրոնացման ճամբարներ՝ Դուք կարող եք հեշտությամբ տեսնել այդ մտադրությունը, թե ինչպես համակարգված և կանխամտածված կերպով Հոլոքոստի համար ենթակառուցվածքները նախագծվել ու կառուցվել են:

Այսօր 1915 թ. դեպքերը պետք է ընկալվեն ամբողջապես, որպեսզի կորսված կյանքերի հիշատակը պատշաճ կերպով հարգվի: Թուրքիան որևէ կերպ մտադիր չէ ջնջելու 1915 թ. իրադարձությունների հիշողությունները: Մենք հարգում ենք և հիշում Առաջին Աշխարհամարտի ժամանակ իրենց կյանքը կորցրած հայերին և ցավակցում նրանց ժառանգներին: Մենք այն համարում ենք որպես պատմական և մարդկային պարտք՝ պահպանելու օսմանյան հայերի հիշատակն ու հայկական մշակութային ժառանգությունը: Թուրքիայի Հանրապետության նախագահ Նորին Գերազանցություն պրն. Ռեջեփ Թայիբ Էրդողանի 2020 թ. ապրիլի 24-ով թվագրված վերջին նամակում, որը հասցեագրված էր Թուրքիայի հայոց պատրիարք, պատվելի Սահակ Մաշալյանին, ընդգծված էր ցավակցությունն այն բոլոր մարդկանց հանդեպ, ովքեր իրենց սիրելիներին կորցրել են այդ ժամանակաշրջանում. «Ես հարգանքով եմ հիշում օսմանյան հայերին, ովքեր իրենց կյանքը կորցրին Առաջին Աշխարհամարտի ծանր պայմաններում, որը աշխարհի ժողովուրդներին տառապանքներ է պատճառել, և իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում նրանց թոռներին: Այս առթիվ ես մաղթում եմ Ալլահի ողորմածությունը օսմանյան բոլոր քաղաքացիներին, ովքեր մահացել են այդ ցավալի ժամանակաշրջանում (ամբողջական տեքստի համար խնդրեմ այցելել այստեղ

Այս նույն կառուցողական վերաբերմունքն է եղել 2005 թ. Հայաստանին Թուրքիայի կողմից արված առաջարկի հիմնապատճառը՝ ստեղծել միացյալ հանձնաժողով, որը բաղկացած կլիներ երկու կողմերի պատմաբաններից և փորձագետներից, ինչպես նաև երրորդ երկրներից՝ համատեղ ուսումնասիրելու 1915 թ. իրադարձությունները Թուրքիայի, Հայաստանի և բոլոր երրորդ համապատասխան երկրների արխիվներում: Ես չեմ լսել կամ կարդացել որևէ դրական պատասխան հայկական կողմից: Մեր ընդհանուր անցյալի համար շատ վտանգավոր է կեղծել պատմությունը: Հոդվածները, լինեն գիտական, թե ոչ, անաչառ կերպով տեղեկատվությամբ կիսվելու, ամուր գիտելիք և վերլուծություն ստեղծելու համար են: Ձեր դերն ու պարտականությունը շատ կարևոր է հասարակությանը տեղեկացնելու համար: Այս ասելով՝ ես վստահ եմ, որ Ձեր հոդվածը, ցավոք, սոսկ քարոզչություն է և շատ հեռու է անաչառ լինելուց վերոհիշյալ պատճառներով և այլ փաստերով, որոնք ժամավաճառություն կլինեն այստեղ նշել: Ես նաև վստահ եմ, որ Ձեր հոդվածը հարգանք չի տածում թուրքական տեսակետների հանդեպ, այն Ձեր ընթերցողներին հնարավորություն չի ընձեռում անաչառ կերպով իմանալ 1915 թ. դեպքերի մասին՝ լսելով պատմության երկու կողմերին: Ես նաև պետք է ափսոսանք հայտնեմ, որ Ձեր հոդվածում որևէ հիշատակություն չկար օսմանյան մուսուլմանների տառապանքների և կորսված կյանքերի մասին Առաջին Աշխարհամարտի ջարդերի խռովահույզ ժամանակաշրջանի ընթացքում:

Անհրաժեշտություն է պատմության հայեցակարգային և խորը տեսությունը՝ հասկանալու համար, թե ինչ է իրականում տեղի ունեցել 1915 թ.: Ավելին՝ Դուք կարիք ունեք միջազգային օրենքի խորը փորձագիտության՝ տարբերելու համար, թե ինչը կարող է կոչվել «ցեղասպանություն» և ինչը՝ ոչ: Ես հուսով եմ, որ Դուք անձամբ մի քանի քայլ կկատարեք՝ ավելի խորն ուսումնասիրելու և հաշվի առնելու այս խնդրի այլ մոտեցումները, առնվազն կարդալով և փորձելով հասկանալ տարբեր տեսակետներ նույն անհիմն պնդումների «պատճենում-տեղադրում»-ը կրկնելու փոխարեն: Վերջին, բայց ոչ սակավ կարևոր մեկ բան ևս. թույլ տվեք ինձ վերստին կրկնել, որ 1915 թ. դեպքերի միակողմանի հայկական պատմությունը ոչ ոքի համար որևէ դրական արդյունք չի բերելու:

Հասարակություններում խաղաղ, առողջ և կայուն հարաբերություններ կերտելու համար մենք կարիք ունենք ավելի շատ իմաստության, անաչառության, կարեկցանքի և կառուցողական մոտեցման: Մենք պետք է լսենք միմյանց: Հուսով եմ, որ Դուք իմ նամակը կհրապարակեք Ձեր ամսագրում՝ ի ցույց դնելով Ձեր ամսագրի անաչառությունը Ձեր ընթերցողի նկատմամբ: Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ Ձեր մտածողության մեջ նոր տեսանկյուն առաջարկածլինեմ:

Հավատարմորեն Ձեր՝

Ասլիգյուլ Ուղդյուլ

«Պրավդիվա Հիստորիա»-ի խմբագիր
Տիկին Միրոսլավա Բելեսովային
Բրատիսլավա