Մահացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Օլիվեր Ուիլյամսոնը
Մահացել է ամերիկացի սոցիոլոգ, էկոնոմիկայի ոլորտի Նոբելյան մրցանակի դափնեկիր Օլիվեր Ուիլյամսոնը։
Այս մասին տեղեկանում ենք Washington Post-ից։ Գիտնականը մահացել է 87 տարեկան հասակում՝ մայիսի 21-ին, Կալիֆոռնիայում։
Նրա մահվան լուրի մասին հայտնել է Կալիֆոռնիայի համալսարանը, որտեղ 30 տարի աշխատել է գիտնականը։ Նա Նոբելյան մրցանակը ստացել է 2009 թվականին։