Քանի հնարավորություն ունենք ինչ-որ բան բարձր գնով վաճառելու, շատ արագ պետք է վաճառենք․ Հայկ Մարության
Մեծ պրոբլեմի առաջ ենք կանգնելու։ Այս մասին Երևանի ավագանու նիտում իր ելույթում նշեց ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը՝ անդրադառնալով անշարժ շուկայի գնային քաղաքականությանը։
«Չափից շատ է քաղաքապետարանի հողամասերի գինը բարձր։ Մենք մեր ենթակայության տակ չունենք այդքան հողամասեր, ավտոմատ երկրորդական շուկայում գինն արհեստական փուչիկ ենք փչում»,- ասաց Հարությունյանը։
Նա նշեց, որ, օրինակ, Աջափնյակում հող է վաճառվում քաղաքապետարանի աճուրդային ցանկով. «Բոլորը խոսում են՝ եթե քաղաքապետարանն է այս գնով ծախում, դե պատկերացրեք, թե հողն ինչ ..: Մանավանդ, որ 2021-ից այդ թանկացումներն ունենալու ենք։ Կարծում եմ՝ արհեստական ձևով այս բարձր թանկացումները պետք չէ անել»։
Արձագանքելով ավագանու անդամին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նկատեց, որ խոսքը քաղաքապետարանի եկամուտների մասին է և պետք է մաքսիմալ մեծ եկամուտ ստանալ տարածքների վաճառքից։
«Ուզում եմ նաև ձեզ, ցավոք սրտի, վստահեցնել, թե հողերի, թե անշարժ գույքի գները մեծ անկում են ապրելու, կարծում եմ, մոտակա ժամանակները: Այնպես որ, քանի հնարավորություն ունենք ինչ-որ բան բարձր գնով վաճառելու, շատ արագ պետք է վաճառենք»,-ասաց քաղաքապետը։