2020թ.-ին մարզպետարաններում մոտ 206 մլն. դրամի պարգևատրում է եղել․ AntiFake
ՀՀ մարզպետարաններում շարունակվում է ամեն ամիս պարգևավճարներ բաժանելու պրակտիկան։ AntiFake.am-ը հարցումներ է ուղարկել մարզպետարանների աշխատակազմերին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մարզպետարանների աշխատակիցներին հատկացված պարգևավճարների վերաբերյալ։
Շիրակի մարզպետարան
Այսպես. նշված ժամանակահատվածում ամենաշատ պարգևավճարները հատկացվել են Շիրակի մարզպետարանում։ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով 2020 թվականի առաջին եռամսյակի կտրվածքով Շիրակի մարզպետարանի աշխատակիցներին հատկացվել է 16.799.600 ՀՀ դրամ, իսկ 2019 թվականի երկրորդ կիսամյակի արդյունքներով 2020 թվականի փետրվար ամսին «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով հատկացվել է 20.421.900 ՀՀ դրամ: Այսինքն ընդհանուր՝ 37.221.500 ՀՀ դրամ։
Սյունիքի մարզպետարան
Սյունիքի մարզպետարանի աշխատակիցները 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պարգևավճարներ ֆոնդից ստացել են 14.841.600 դրամ հունվար, փետրվար ամիսների համար: Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներին տրամադրվել է նաև 2019 թվականի երկրորդ կիսամյակի համար նախատեսված 16.910.000 դրամ քաղ. ծառայողի պարգևատրման ֆոնդից և 1.860.000 դրամ աշխատավարձի խնայված ֆոնդից պարգևավճարներ: Ընդհանուր՝ 33.611.600 դրամ։
Լոռու մարզպետարան
Լոռու մարզպետարանում 2020թ. առաջին եռամսյակի պարգևավճարները կազմել է 33.485.900 ՀՀ դրամ, որից՝
ա/ «Քաղաքացիական, դատական, պետական ծառայողների պարգևատրում» հոդվածով հատկացված գումարներից ՝ 18.546.200 դրամ, որը 2019թ. 2-րդ կիսամյակի կատարողականների արդյունքների հիման վրա տրվել է մարզպետարանի քաղաքացիական ծառայողներին։
բ/ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով հատկացված գումարներից՝ 14.939.700 դրամ, որից հունվար ամսվա կատարած աշխատանքների համար վճարվել է 7.047.600 դրամ, փետրվար ամսվա կատարված աշխատանքների համար՝ 7.892.100 դրամ։
Միևնույն ժամանակ տեղեկացրել են, որ մարզպետի պարգևատրումները իրականացվում են գաղտնի ընթացակարգոց և այն ենթակա չէ հրապարակման։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում․