Դիմակի տուփի վրա գրված է՝ չի պաշտպանում Covid 19-ից. Գորգիսյան (տեսանյութ)
ԱԺ «Լուսավոր Հայաստանը» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ԱԺ նիստի ժամանակ իր ելույթում հիշեցրեց, որ երբ առողջապահության նախարարն ասում էր՝ մի կրեք դիմակ, հիմա ասում եք՝ ապացուցված է՝ դիմակը կանխարգելում է. «Սակայն դիմակի տուփի վրա գրված է՝ զգուշացում, չի պաշտպանում COVID-19-ից: Կարելի է բազմաթիվ անտարամաբանական մտքեր հնչեցնել այս ամբիոնից, բայց եկեք չգնանք այդ քայլին»,- ասաց նա: