Զլատան Իբրահիմովիչը խուսափել է լուրջ վնասվածքից
Իտալական «Միլանը» մանրամասներ է հայտնել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի վնասվածքի մասին։ Այս մասին տեղեկանում ենք Gazzetta dello Sport-ից։
Ֆուտբոլիստը խուսափել է լուրջ վնասվածքից և միայն ստացել է ոտքի մկանային վնասվածք։ Ակումբը դեռ չի նշում, թե որքան ժամանակում կվերականգնվի ֆուտբոլիստը։
Առաջիկա 10 օրերին հայտնի կդառնա նրա վնասվածքի լրջությունը։ Նշվում է, որ նա կարող է բաց թողնել 10 օրից մինչև 2 ամիս։