«Արսենալը» ցանկանում է գնել Ֆելիպե Կոուտինյոյին
Լոնդոնի «Արսենալը» դիտարկում է գնելու Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Ֆելիպե Կոուտինյոյին։ Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից։
Անգլիական ակումբը ցանկանում է սկսել բանակցությունները կատալոնական ակումբի հետ, ում պատկանում են բրազիլացու տրանսֆերային իրավունքները։
Ընդգծենք, որ Կոուտինյոյի համար կպայքարի նաև Լոնդոնի «Չելսին»։