Աֆրիկայում կորոնավիրուսով հիվանդների թիվը 115 հազար է
Աֆրիկայում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասնում է 115 հազարի։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Վարակակիրներից 3400-ն արդեն մահացել են։ Կորոնավիրուսի տարածման պահից հետո մասնագետների մի մասը նշում էր, որ տաք երկրներում վարակը չի տարածվի, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս պահին վարակ կա նաև աշխարհի ամենատաք մայրցամաքում ևս։
Հիշեցնենք, որ այս պահին աշխարհում կա 5,6 միլիոն վարակակիր։