Զինեդին Զիդանը ճանաչվել է Չեմպիոնների Լիգայի պատմության լավագույն մարզիչ
Squawka-ն կազմել է Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն մարզիչների ցանկը։ Ցանկը կազմվել է հաշվի առնելով 1992 թվականից հետո մարզիչների արդյունքները։
Լավագույն մարզիչ ճանաչվել է Զինեդին Զիդանը, ով «Ռեալ»-ի հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի 3 գավաթ։
Ցանկում երկրորդը Պեպ Գվարդիոլան է, իսկ երրորդը՝ Կառլո Անչելոտին։ Ժոզե Մոուրինյուն միայն 4-րդն է։