Առաջիկա օրերին Ուկրաինայում կվերաբացվեն լողավազաններն ու մարզասրահները
Ուկրաինայում հունիսի 1-ից նորից կվերաբացվեն լողավազաններն ու մարզասրահները։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Քննարկվում է նաև մի շարք կրթական կենտրոնների վերաբացման հարցը։ Այս հարցով երկրի գլխավոր սանիտար-բժիշկ Վիկտոր Լյաշկոն քննարկումներ է արել մի շարք մասնագետների հետ։
Հունիսի 1-ից կգործի նաև երկաթուղային տրանսպորտը։