Ոստիկանները բռնության ենթարկված Քաջարանցու հարազատներին համոզում են, որ բողոքը հետ վերցնեն․ հայտարարություն
Քաջարան համայնքի ավագանին հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես ասված է.
«Քաջարան համայնքի հարգելի’ բնակիչներ
Երեկվա ինքնաբուխ հավաքն ըստ էության ավարտվեց, քանի որ ՀՀ ոստիկանապետը անձնական երաշխավորություն տվեց առ այն, որ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։
Այսօր սակայն ոստիկանական հատուկ ուժերի գործողության արդյունքում Քաջարանում վիճակը շարունակում է մնալ լարված։ Ոստիկանները ամեն կերպ փորձում են համոզել սխալմամբ ձերբակալված և բռնության ենթարկված մեր համաքաղաքացու հարազատներին, որպեսզի ոստիկանությունից հետ վերցնեն բռնության փաստով ներկայացված իրենց արդարացի բողոքը։
Ստեղծված իրավիճակում մեր համաքաղաքացիներին կոչ ենք անում որևէ կերպ չտրվել սադրանքների, իսկ ոստիկանությանը՝ դադարեցնել ապօրինությունը և վերացնել իրենց գործողությունների հետևանքով քաղաքում առաջացած արհեստական լարված մթնոլորտը։
։
Մենք հետևողական ենք իրավիճակի զարգացումներին և արձագանքելու ենք ըստ անհրաժեշտության»։