Զբոսաշրջիկների համար հուլիսից բաց կլինի նաև Իսպանիան
Իսպանիան կբացվի օտարերկրացի զբոսաշրջիկների համար հուլիսին։ Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը։
Նա մասնավորապես նշել է, որ իրենց երկիրը ամեն ինչ կանի, որպեսզի պահպանվեն անվտանգության կանոնները։ Ապրիլ ամսին Իսպանիայի իշխանությունները ներկայացրեցին նախագիծ, թե ինչպես պետք է երկիրը դուրս գա այս ծանր վիճակից։
Հավելենք նաև, որ եվրոպական մի շարք երկրներ արդեն իսկ հայտնել են, որ հուլիսին պատրաստ են ընդունելու օտարերկրացի զբոսաշրջիկների։