ՌԴ Գամալեայի անվան կենտրոնի տնօրենը COVID-19-ի դեմ պատվաստանյութը ներարկել է իրեն
ՌԴ առողջապահության նախարարության Ն․ Ֆ․ Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը ստեղծում են կենտրոնում, ներարկել է իրեն։
«Այն խումբը, որն անմիջականորեն ներգրավված է այս պատվաստանյութի մշակման մեջ որպես մասնագետներ, մասնակցում է այն գործին, որը մեզ վստահված է: Մենք հիմա ամեն ինչ անում ենք, որ Աստված մի արասցե, ինքնամեկուսանալու կարիք չունենանք, չընկնենք աշխատանքային ռիթմից... մեզ պաշտպանել ենք պատվաստանյութով», - ասել է Գյունցբուրգը:
Սա, ըստ նրա, ոչ մի դեպքում չի կարող համարվել պատվաստանյութի փորձարկում:
«Սա փորձարկում չէ: Սա ինքնապաշտպանություն է, որպեսզի մենք կարողանանք շարունակել այս աշխատանքը: Ցանկացած աշխատակցի կորուստը հետաձգելու է այս աշխատանքը: Այդ աշխատակիցները գիտակցաբար գնացել են այդ քայլին: Եվ ես նույնպես... Դիմակ եմ դրել, քանի որ այդպես է պետք: Դու կարող ես չվախենալ ինձանից»,-հավելել է նա։