Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարությունՀյուսիսային Կորեան առաջին անգամ միջուկային զորավարժություն է իրականացրելԲաղանիսի անունից պահանջ եմ ներկայացրել՝ դեմ ենք այս ամենին, ասել եմ՝ ինձ հանեն այդ աշխատանքային խմբից․ Բաղանիսի համայնքապետԱլեն Սիմոնյանն ու Գրեգ Ֆերգուսն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանըՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերովԿիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ․ հայտնի է պատճառըԾիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մահացու հիվանդություն ունի. Новая газета ЕвропаՀայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՆԳՆ«Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան (տեսանյութ)Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն ՊետրոսյանԱյս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի, Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած մեր ազդեցիկ, հեղինակավոր հայերը․ Վահե ՀովհաննիսյանՄիայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրևՏավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀամերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը․ յուրիկների պակաս չի զգացվում․ «Հրապարակ» 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Զելենսկին հերթական անգամ կոպիտ կերպով է դիմել իր երկրի դաշնակիցներինՉարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Իրաքի շիաները կվերսկսեն հարձակումները ամերիկյան զորքերի դեմՓաշինյանը թույլ տվեց ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ, հայտարարեց՝ Ռուսաստանը մեր հարևանը չէ․ Առաքելյան «Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել, որ «ադրբեջանական գյուղերում» ապրելը հնարավոր դառնա»․ Փաշինյան «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհից տուժել են ավտոպահեստամասերի վաճառքի տաղավարն ու կից պահեստը Ամերիկյան կոալիցիայի կործանիչը Սիրիայում ռազմական կայան է ոչնչացրելԸստ Փաշինյանի՝ ով դեմ է Տավուշի գյուղերի հանձնմանը, ռուսական շպիոն է, ով կողմ՝ հայրենասեր․ Ստեփան Դանիելյան ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ. ՀՀ-ն ԼՂ-ի համար պատերազմ չի սկսելու. Փաշինյան (տեսանյութ) ՀՀ-ն ձեռք է բերում Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը, չունենք համոզմունք, որ չեն հարձակվի (տեսանյութ) ՀՀ-ն երբեք էլ Արևմուտքից հեռու չի եղել, որ հիմա մոտենա, ոչ մի անկանխատեսելի բան տեղի չի ունենում Փաշինյանը հարցազրույց է տալիս բրիտանական լրատվամիջոցներին․ ՈՒՂԻՂ Կիրանցի ճանապարհը փակած բնակիչները խարույկ են վառել ու գիշերելու են այնտեղ (տեսանյութ) Ավարտվել է Գրիգորյանի հանդիպումը Տավուշի մարզի վարչական շրջանների ներկայացուցիչների հետ․ մանրամասներ Փաշինյանը փայլուն է տիրապետում հերթական խայտառակ պարտությունը հաղթանակ ներկայացնելու արվեստին Նախագահը «պաշտպանել է» Փաշինյանին ու վստահեցրել, որ նա ՀՀ-ից «մեկ միլիմետր չի զիջի» Սահմանազատման գործընթացի գործնական փուլում ենք,կարևոր է անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսանկյունից Խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր․ փակման աշխատանքներ են Ինչ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել՝ իր հայտարարություններով, գործողություններով ու անգործությամբ․ Փաշինյան Էրդողանը Աթաթուրքի ծրագիրն է առաջ տանում, «Զանգեզուրի միջանցքը» նրանց պետական քաղաքականությունն է (տեսանյութ) ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդների հետ Խաչիկ համայնքում է ՊՆ-ն պաշտոնապես հայտարարում է՝ Տավուշում ականազերծում և պայթեցումներ են լինելու․ մանրամասներ
Վազող տողեր

Ադամանդի արտահանման թեմայով կա´մ դու ես ստում, կա´մ՝ Կառավարությունը. Արմեն Մինասյանը՝ Բաբկեն Թունյանին

Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը՞ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի երեկվա հրապարակմանը, որում վերջինս անդրադարձել էր Հայաստանից ադամանդի վերաարտահանման թեմային, ինչի մասին ավելի վաղ խոսել էր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Արմեն Մինասյանի գրառումը ներկայացնում ենք ստորև:

«Պատգամավոր Բաբկեն Թունյանը երեկ փորձել է հակադարձել նախկին դեսպան Միքայել Մինասյանին՝ մտածող մարդկանց էլ խորհուրդ տալով ինքնուրույն դատողություններ անել իր հրապարակած, իբր, իրական փաստերի շուրջ: Հույսը երևի այն էր, որ մտածող մարդիկ կալարեին փաստերը ստուգել և իր ներկայացրածը հալած յուղի տեղ կընդունեին:
Փաստերը ստուգելու արդյունքում պարզվեց, որ պատգամավորը վիճակագրությունից օգտվել կամ չի կարողանում, կամ էլ՝ գիտակցված մոլորեցնում է։

Եվ այսպես, Բաբկենը, հղում անելով ՄԱԿ-ի ինչ-որ տվյալների, պնդել է, որ «2016 թվականին Հայաստանից արտահանվել է 106.3 միլիոն դոլարի ադամանդ, 2019 թվականին՝ 54.3 միլիոն դոլարի ադամանդ»։

Ըստ ամենայնի՝ պատգամավորը տեղյակ չէ, որ ՀՀ ԱՎԾ-ն հրապարակում է «Արդյունաբերական կազմակերպությունների հիմնական ցուցանիշներն ըստ տնտեսական գործունեության հնգանիշ դասակարգման 2016 թվականի հունվար-դեկտեմբերին» և «Արդյունաբերական կազմակերպություններում հիմնական արտադրատեսակների թողարկումը բնեղեն արտահայտությամբ 2016 թվականի հունվար-դեկտեմբերին» անվամբ զեկույցներ։ Եվ ահա այս զեկույցների ուսումնասիրությունից պարզվում է, որ՝
Երկնիշ դասակարգմամբ 32 կոդի տակ թողարկված արդյունաբերական արտադրանքի ծավալն ընթացիկ գնելով կազմել է.

2016-ին՝ 36.4 մլրդ դրամ
2017-ին՝ 51.2 մլրդ դրամ
2018-ին՝ 53.1 մլրդ դրամ
2019-ին՝ 49.5 մլրդ դրամ։
Արդեն իսկ երևում է, որ թողարկված արտադրանքի ծավալներն աճել են։ Բայց հնարավոր է, որ 32 կոդի տակ եղած բազմաթիվ արտադրատեսակների մեջ եղած ապրանքներից մյուսներն աճել են, իսկ ադամանդի ծավալը նվազել է։ Սա ստուգելու համար բացում ենք հնգանիշ դասակարգման տվյալները և պարզում, որ՝
Հայաստանում «32.12.1 Ադամանդի մշակում» կոդով թողարկված արտադրանքի ծավալը կազմել է.

2016-ին՝ 30.9 մլրդ դրամ
2017-ին՝ 41.5 մլրդ դրամ
2018-ին՝41.3 մլրդ դրամ
2019-ին՝ 43.2 մլրդ դրամ
Տվյալները ստուգելու համար դիմում ենք մեկ այլ մեթոդի՝ համեմատում ենք թողարկված արտադրանքի բնեղեն արտահայտությամբ ծավալները:
Պարզվում է, որ Հայաստանում արտադրվել է՝

2016-ին՝ 125431 կարատ
2017-ին՝ 204102 կարատ
2018-ին՝ 229 396 կարատ
2019-ին՝ 239 220 կարատ
Որպեսզի պարզենք՝ Բաբկենն ի վերջո ճիշտ է ասում, թե ոչ, ստուգում ենք իրացված արտադրանքի ծավալները։
Արդյունքներն այսպիսին են.

2016-ին՝ 30.9 մլրդ դրամ, որից 24.4 մլրդը՝ ԱՊՀ-ում, 6.5 մլրդը՝ այլ երկրներում,
2017-ին՝ 41.9 մլրդ դրամ, որից 37.2 մլրդը՝ ԱՊՀ-ում, 4.7 մլրդը՝ այլ երկրներում,
2018-ին՝ 43.0 մլրդ դրամ, որից 35.4 մլրդը՝ ԱՊՀ-ում, 5.6 մլրդը՝ այլ երկրներում
2019-ին՝ 42.9 մլրդ դրամ, որից 37.8 մլրդը՝ ԱՊՀ-ում, 2.0 մլրդը՝ այլ երկրներում։
Եթե նշված պաշտոնական տվյալների հետ մաթեմատիկական մեկ գործողություն անեք՝ նշված ցուցանիշները բաժանենք դոլարի տարեկան միջին փոխարժեքի վրա, կպարզեք, որ Բաբկենի ներկայացրած տվյալները իրականությունից շատ հեռու են։
Ինչ վերաբերում է ընթացիկ տարվան՝ 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանում երկնիշ դասակարգմամբ արտադրատեսակների թողարկված ծավալը 23.3 մլրդ դրամ է։ Եռամսյակի կտրվածքով մեր ԱՎԾ-ն հնգանիշ դասակարգմամբ տվյալներ չի հրապարակում, բայց հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, կարելի է վստահ ասել, որ թողարկված արտադրանքի 85-90 տոկոսն ադամանդն է։ Այսինքն՝ 20 մլրդ դրամ։ Իրացման ու արտահանման ծավալները ևս համեմատելի են։

Եվ վերջում ամենատպավորիչ տվյալը, որից Բաբկենը, հավանաբար, շոկի կենթարկվի. 2020 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում մշակվել է 118 476 կարատ ադամանդ։ (Անցած տարի նույն ժամանակահատվածում մշակվել էր 67 900 կարատ։)

Այսինքն՝ 2020 թվականի երեք ամիսներին մշակվել է մոտավորապես այնքան, որքան 2016-ի ողջ ընթացքում։ Բայց սա էլ էական չէ։ Էականն այն է, որ ըստ ԱՎԾ-ի տվյալների Հայաստանում ադամանդագործության մեջ զբաղված է 522 մարդ (նախորդ գրառումներից մեկում ցույց եմ տվել, որ 1000plus կայքի տվյալներով դրանց թիվն իրականում 400 է)։

Բայց նույնիսկ եթե համարենք, որ 522-ը ճիշտ ցուցանիշ է, ու այդ բոլորն էլ զբաղված են ադամանդ մշակելով, ապա ստացվում է, որ նույնիսկ եթե տոն օրերին էլ աշխատեին, նրանցից յուրաքանչյուրը պետք է մշակեր 2.5 կարատ ադամանդ (118 476 կարատը բաժանում ենք հունվար-մարտ շրջանի 91 օրվա վրա, ապա բաժանում ենք 522 աշխատողների վրա)։ Եթե գտնեք թեկուզ մեկ ադամանդագործ, ով ի վիճակի է 90 օր շարունակ օրական 2.5 կարատ քար մշակել, տեղյակ պահեք հիանանք (հիշեցնեմ, որ միջին ցուցանիշը քարի որակից ու չափից կախված հասնում է օրական 1.4 կարատի)։

Բաբկեն ջան, ինչպես տեսնում ես՝ որպես մտածող մարդ ծանոթացա ու հետևություններ արեցի։ Հիմա դու որոշի՝ կամ դու ես ստում, կամ էլ՝ կառավարությունը, ի դեմս ԱՎԾ-ի»։