Բրազիլիան COVID-19-ի վարակակիրների թվով աշխարհում 2-րդն է
Բրազիլիան կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում երկրորդն է։ Այս մասին տեղեկանում ենք G1-ից։
Նշվում է, որ երկրում վարակակիրների թիվը հասնում է 330 հազարի։ Մահացել է 21 հազար մարդ։ Վերջին 3 օրերին ամեն օր գրանցվում է 1000-ից ավելի հիվանդ։
Ըստ տեղի տվյալների արդեն իսկ 135 հազար մարդ ապաքինվել է վարակից։ Ընդգծենք, որ առաջին տեղում ԱՄՆ-ն է՝ 1,6 միլիոն վարակակիրով։