Աթանեսյանի նկատմամբ տեղի ունեցածը պատճառահետևանքային կապի մեջ է իշխող ուժի կողմից հնչեցրած սպառնալիքների հետ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը համոզված է, այն ինչ կատարվում է երկրում, իշխանության կողմից պարբերաբար հնչեցվող սպառնալիքների և անպատժելիության մթնոլորտի արդյունքն է։ Այս մասին իրավապաշտպանը հայտարարեց ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով փաստաբան Տիգրան Աթանեսյանի ընտանիքի նկատմամբ ոտնձգությանը։
«Աթանեսյանի նկատմամբ տեղի ունեցածը չի կարող պատճառահետևանքային կապի մեջ չլինել իշխող ուժի կողմից հնչեցրած սպառնալիքների և առաջին հերթին վարչապետի «սամասուդի» ու նման հայտարարությունների հետ»,-ասաց Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ հետամուտ են լինելու, որպեսզի մեղավորները պատժվեն։
Հիշեցնենք, որ հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա 4 տղամարդու կողմից: Նշված անձինք հնչեցրել են սպառնալիքներ փաստաբանի հասցեին. տանն այդ պահին եղել են միայն փաստաբանի ընտանիքի անդամները՝ կինը և անչափահաս երեխաները: