«Բարսելոնան» չի վաճառի Անտուան Գրիզմանին
Կատալոնական «Բարսելոնան» թիմում կպահի Անտուան Գրիզմանին։ Այս մասին տեղեկանում ենք Mundo Deportivo-ից։
Չնայած նրան, որ Գրիզմանն իրեն չի արդարացնում, այնուամենայնիվ ակումբը որոշել է թիմում պահել ֆրանսիացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են «Չելսին» և «ՊՍԺ»-ն։
Այս մրցաշրջանում Գրիզմանը մասնակցել է 37 հանդիպման և դարձել 14 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։