ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 17 մեքենա

Այս թեմայով
- «Իմ քայլի» պատգամավոր Ռուստամ Բաքոյանին փորձել են ծեծել. վերջինս դիմել է ոստիկանություն
- Երևանում, Արարատի և Սյունիքի մարզերում իրականացված ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքները
- Դանակահարություն Ծաղկաձորի սրճարաններից մեկում․ Հրազդանի ոստիկանների բացահայտումը
- Մեքենան մեծ արագությամբ ընթացել և ընկել է ձորը. ձեռնարկվում են միջոցառումներ՝ դիերի ինքնությունը պարզելու, մեքենան ձորից հանելու ուղղությամբ
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները մայիսի 20-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։ Արդյունքում` տարբեր խախտումների, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորած 17 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։
Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 2, թաղանթապատված դիմապակիով՝ 4, խլացուցիչը բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորված 7 տրանսպորտային միջոց, ինչպես և առանց համարանիշի շահագործվող 7 մոտոցիկլետ ու ժամկետանց համարանիշերով մեկ մեքենա։
Բացի այդ, հայտնաբերվել է առանց վարորդական իրավունքի վկայականի` 3, ոչ սթափ վիճակում գտնվող 1 վարորդ։ Երթևեկության անվտանգությամբ մտահոգ՝ ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները ամենօրյա են։