Թիվ 49 մանկապարտեզը, որի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, մարտ ամսից փակ է՝ այս օրերին չի բացվել. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի գործընկերներ,
թիվ 49 մանկապարտեզը, որի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, մարտ ամսից ի վեր փակ է՝ այս օրերին չի բացվել հենց վարակման դեպքի կասկածի պատճառով: Հետեւաբար՝ այս մանկապարտեզ երեխաներ չեն հաճախել, ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ՇՓՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ»: