Երեկվա գրառումից հետո ինձ դարձրեցին «ծախված», «դավաճան», «աբիժնիկ» և «Պիցցայակեր». Տիգրան Մազմանյան
Ակտիվիստ, armtimes.com կայքի նախկին ֆոտոթղթակից Տիգրան Մազմանյանը, Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Երեկվա կատարածս գրառումից հետո, ինչպես և սպասելի էր, ակտիվացան մի շարք էջեր ու ինձ դարձրեցինն «ծախված», «դավաճան», «պաշտոն չտվեցին», «աբիժնիկ» և ամենակարևորը «Պիցցայակեր»: Իշխող ուժի ներկայացուցիչներից ոմանք առանց վարանելու սկսեցին ինձ կապել արդեն ինչ-որ ուժերի հետ։
Ցավոք, պետք է հիասթափեցնեմ` այս երկրում մարդիկ ի զորու են ձեր կեղծիքների դեմ պայքարել առանց որևէ ուժի, քանի որ հենց այդ մարդկանց շնորհիվ եք պետության հաշվին կայֆեր անում։
Իսկ որոշ մարդիկ ամեն ինչ սխալ ընդունեցին և շտապեցին անցնել վիրավորանքների չհասկանալով,որ իմ պայքարը լինելու «Հեղափոխական» ծրագրերի, անելիքներ վերականգման համար։
Չէի անդրադառնա այս հարցին, բայց երկու բառով։
Բոլորը գիտեն, որ որոշ ժամանակ աշխատել եմ Սփյուռքի նախարարությունում ու այդ ընթացքում սխալ և անընդունելի քայլեր տեսնելիս ես կրկին բարձրաձայնել եմ, քանի որ դա իմ տեսակն է, ես չեմ կարող լռել և հենց այդ տեսակի մարդիկ են խանգարում նրանց։
Եղել են զանգեր, որ հեռացնեն աշխատանքից ու նման բաներ։
Ես խոսել եմ, խոսում եմ ու դեռ շատ բաներ ունեմ ասելու և անելու։
Դուք ընդունակ չեք մարդուն ընդունել այնպես, ինչպես կա, դուք սիրում եք պիտակավորել և վիրավորել, դուք մարդկանց դատում եք այնպես, ինչպես դուք կլինեիք կամ կաք։
Աստված ձեզ հետ, եթե իհարկե դուք ունեք սրբություններ»: