Հնդկաստանում ուժեղ քամիներից մահացել է 80 մարդ
Հնդկաստանում ուժեղ քամիների ու ցիկլոնի պատճառով մահացել է 80 մարդ։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ 61 մարդ մահացել է Հարավային Բենգալիա նահանգում, իսկ 19-ը՝ Կալկուտտեում։
Մահացածների ընտանիքին կփոխհատուցվի 3300 դոլար։ Շաբաթ օրը սկսված քամու ուժգնությունը հասնում է 125 կիլոմետր ժամի։