Ինչպես է Քանաքեռում բեռնատարը հայտնվել երկաթգծերին ու չի կարողանում այնտեղից դուրս գալ (տեսանյութ)
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամլո քարտուղար Ռուբեն Գրձելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է բեռնատարը հայտնվել երկաթգծերին ու չի կարողանում այնտեղից դուրս գալ։
«Քանաքեռ, մեր օրեր: Մտել եմ, չեմ կարողանում դուրս գամ:
Նստած նյութ եմ գրում երկաթգծերի նկատմամբ քաղաքացիների անլուրջ վերաբերմունքի մասին, ու սենց տեսանյութ է գալիս մեր մեքենավարներից՝ գնացքը կանգնեցրել ու սպասում է, թե սրա գծերից դուրս գալու ջանքերը երբ են երջանիկ ավարտ ունենալու:
ՀԳ. Ձայնը անջատել եմ... դե պարզ է»,- տեսանյութին կից գրել է նա։