«Միլանը» ցանկանում է վարձակալել «Ռեալի» հարձակվողին
Իտալական «Միլանը» ցանկանում է գնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչին։ Այս մասին հայտնում է սպորտային լրագրող Նիկոլո Սկիրան։ Ռոսսոներիները ցանկանում են վարձակալել 22-ամյա ֆուտբոլիստին 2 տարով՝ հետագայում նրա տրանսֆերը պարտադիր գնելու իրավունքով։
Իսպանական ակումբը Յովիչի վարձակալության համար թիմից պահանջում է տարեկան 5 միլիոն եվրո գումար
։ Հարձակվողի պայմանագիրը իսպանական ակումբի հետ սպառվում է 2025 թվականին։