Իսպանիայի առաջնության վերսկսման նախնական օրը հայտնի է
Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված եվրոպական թոփ առաջնություններրում երկարատև դադարից հետո կարծես թե ուրվագծվում է առաջնության վերսկսման օրը։
Ինչպես նշում են իսպանական մի շարք սպորտային պարբերականներ, ամենայն հավանականությամբ առաջնությունը կվերսկսվի հունիսի 12-ին։
Իսպանական ակումբները արդեն սկսել են մարզումները։ Ընդգծենք, որ նախորդ շաբաթ վերսկսվեց Գերմանիայի Բունդեսլիգան։