COVID-19-ի ֆոնին ավելացել են ամերիկացի միլիարդատերերի եկամուտները
Ամերիկացի միլիարդատերերը կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին մեծացրել են իրենց կարողությունները։ Այս մասով հետազոտություններ է արել Institute for Policy Studies ընկերությունը։
Մարտի 18-ից մինչև մայիսի 19-ը ԱՄՆ-ի 600 ամենահարուստ մարդիկ միասին վաստակել են 434 միլիարդ դոլար։
Այս ընթացքում միլիարդատերերի թիվը 614-ից աճել է և հասել 630-ի։ Պանդեմիայի ֆոնին ամենաշատ գումարները վաստակել են Ջեֆֆ Բեզոսն ու Մարկ Ցուկերբերգը՝ համապատասխանաբար 34,6 և 25,3 միլիարդ դոլար։