Վրաստանում գրանցվել է վարակի ընդամենը 2 դեպք
Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվն ավելացել է միայն երկուսով։ Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարը։
Այսպիսով վարակակիրների թիվը հասնում է 723-ի։ 316 պացիենտ շարունակում է բուժում ստանալ։ 3614 մարդ դեռ մեկուսացված է։ Մահացել է ընդամենը 12 մարդ։
Ընդգծենք, որ Վրաստանը տարածաշրջանում ունի ամենացածր ցուցանիշը։