Գործում փաստական տվյալի նշույլ անգամ չկա, որ Ռ. Հայրապետյանը կազմակերպել է Հայկ Շահնազարյանի կամքին հակառակ ազատությունից ապօրինի զրկելը. Մակինյան
Առայժմ անդրադառնալով քննչական կոմիտեի երեկ տարածած հաղորդագրության միայն մի մասին և միանգամից պատասխանելով բազմաթիվ լրագրողների հարցերին՝ ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին՝ ազդարարելով, որ կրկին չեն արդարացրել ձեր սպասումները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապոտյանի պաշտպան Ռուբեն Հայրապետյանը։
«Գործում փաստական տվյալի նշույլ անգամ չկա, որ Ռուբեն Հայրապետյանը կազմակերպել է
1. «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրում Հ.Շ-ի (Հայկ Շահնազարյանի) կամքին հակառակ ազատությունից ապօրինի զրկելը,
2. կամ Հայկ Շահնազարյանին ֆիզիկական ուժեղ ցավ ու հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը և այլ…
Իսկ թե առանց փաստերի քննչական կոմիտեն ինչու է այսպիսի ձևակերպումներով հաղորդագրություն տարածել, դժվար չէ կռահել…
Ասելը մի բան է, հիմնավորելը՝ այլ…
Գեղարվեստական ձևակերպումներով քրեադատավարական ֆիլմի շարունակությունը կներկայացնեմ հաջորդիվ…