«Ինտերն» ու «Ռեալը» ցանկանում են գնել Սերխիո Ագուերոյին
Իտալական «Ինտերն» ու իսպանական «Ռեալը» հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի ծառայություններով։
Այս մասին տեղեկացնում է իտալացի սպորտային լրագրող Նիկոլա Սկիրան։ Նշվում է, որ ակումբները կապ են հաստատել ֆուտբոլիստի գործակալի հետ, սակայն անգլիական ակումբը չի ցանկանում բաժանվել իր հարձակվողից։
Այս մրցաշրջանում արգենտինացին մասնակցել է 30 հանդիպման և դարձել 23 գոլի հեղինակ։