Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ)
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենինԱռանց ամերիկյան օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում. ԶելենսկիՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԱպարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ըՄոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության գործով կալանավորված ևս մեկ անձ կաՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՈսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․ «Հրապարակ»Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»Դժվարին որոշում եմ կայացրել չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Միջուկային փորձարկումների կազմակերպությունը մեկնաբանել է միջուկային փորձարկում անցկացնելու ԱՄՆ պատրաստակամությունըՎրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է ԹրամփիցՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Փաշինյանը ևս մեկ անգամ ցնցեց Հայաստանը՝ բացահայտելով հերթական զիջումների պատրաստակամությունը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով
ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով
Ապացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը «հռչակում է» ռազմական Ռուսաստանը հմտորեն օգտագործում է Ուկրաինայի Զինված ուժերի թույլ կողմերը. Ֆրանսիացի գեներալՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Երեկ թատերական աշխարհում ամենաիսկական տոն էր, որտեղ պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի լավագույնները, ի հայտ եկան նոր տաղանդավոր բացահայտումներ․ Իվետա Տոնոյան Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Մամուլ

«Իրատես». Բոլոր ճառ ասող են, իսկ զանգ կախող չկա

«Իրատես» թերթը գրում է.

«Ընդդիմախոսները մշտապես մեղադրում են իշխանությանն օրակարգ չունենալու մեջ, սակայն այսօր ընդդիմությունն էլ օրակարգ չունի, համենայն դեպս, հասարակության համար այն տեսանելի չէ։ Գուցե ներսում շատ բաներ են եփվում, բայց դրա արդյունքը հրապարակային գործունեության մեջ չի երեւում։ Ու, ինչպես ասում են, իշխանությունը փողոցում գցած է, սակայն վերցնող չկա։

Այսօր Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քննադատների պակաս չունի, բայց տպավորություն է, թե բոլորը ճառ ասող են, իսկ զանգ կախող այդպես էլ չկա։ Ո՞րն է ընդդիմության իշխանափոխության սցենարը, ի՞նչ ճանապարհով են ընդդիմադիրները փորձում իրավիճակը շտկել, ի՞նչ հարցի շուրջ պիտի լինի համախմբումը։ Գաղափարական համախմբման տեսանկյունից առաջին հայացքից ամեն ինչ հիշեցնում է նախկինում եղած տխուր փորձը։

Բոլոր ընդդիմադիրներին կապում է մեկ բան՝ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին, այդպես էր Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք։ Ընդդիմությունը հրապարակ էր գալիս ոչ գաղափարական միավորումներով, միակ նպատակն օրվա իշխանության ղեկավարին հեռացնելն էր։ Ու կամաց-կամաց, ներսում առկա տարաձայնությունները, հավակնությունները, ականները ընդդիմությանը մաշում էին, ինչից օգտվում ու դրան նպաստում էր նաեւ իշխանությունը։

2018-ին մի փոքր այլ էր ամեն ինչ։ Կրկին հարթակում մեկ հարց էր՝ հեռացնել Սերժ Սարգսյանին։ Այս անգամ համախմբումը ոչ թե առանձին ուժերի, այլ քաղաքացիների միջոցով տեղի ունեցավ՝ առանց գաղափարական հենքի, եւ պատահական չէ, որ կառավարման ղեկին հայտնվեց առանց հայեցակարգի, առանց «իզմ»-երի, գաղափարազուրկ, տեսլական չունեցող իշխանություն, այսպես ասած, ամբոխի իշխանությունը։ Ու դժվար չէր կանխորոշել, թե ինչ որակի կառավարման հետ ենք գործ ունենալու։

Հիմա նորից Հայաստանի քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է, բայց առավել կարեւոր է այն, թե ինչ թիմ է փոխարինելու նրան, ինչ արժեհամակարգ ու տեսլական ունեցող ուժ։ Օրերս Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը, որպես իրավիճակի լուծում, իմքայլականներին առաջարկել էր այլ վարչապետ ընտրել։

Այսինքն, կրկին ապավինում են իմքայլականների քաղաքական գիտակցությա՞նը, ինչի առնչությամբ բավական մեծ կասկածներ կան։ Սակայն սա Փաշինյանի ընդդիմախոսներից միայն մեկի առաջ քաշած սցենարն է, իսկ ի՞նչ են մտմտում մյուս բոլոր ընդդիմախոսները, որոնք այս տարբերակին համաձայն չեն, բայց սեփականն էլ չեն ներկայացնում հանրությանը։ Ի վերջո, ինչպե՞ս հեռացնել Փաշինյանին, ու ովքեր են գալու իշխանության, ինչ «փրկիչ» ծրագրերով։

Փաստ է, որ այսօր քաղաքական գործընթացները տեղափոխվել են ընդդիմադիր ու հատկապես արտախորհրդարանական ուժերի դաշտ եւ իրավիճակը ճիշտ հունով տանելու թիվ 1 պատասխանատուն հենց ընդդիմությունն է, իշխանությունն առավելագույնն արել է, որ իրենից այլեւս ոչինչ կախված չլինի»: