Սարսափելի դեպք՝ Երևանում. աղբ տեղափոխողի գլուխը մնացել է բեռնատարի սեղմակի տակ և կտրվել մարմնից
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Միկոյան փողոցում աշխատանքներ կատարելիս աղբատար ավտոմեքենայի դետալի տակ է մնացել աշխատակցի գլուխը և այն կտրվել է մարմնից։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մահացածը 67-ամյա Հովիկ Հ.-ն էր, ով աշխատում էր Երևանի քաղաքապետարանի կանաչապատման վարչությունում՝ որպես բանվոր, և աղբը, երբ լցնելիս է եղել բեռնատարի բեռնախցիկի մեջ, գլուխը մնացել է սեղմակի տակ, ինչն էլ պատճառ է դարձել ողբերգական դեպքի, իսկ ավտոմեքենան հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում