Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Այդ մասին տեղեկանում ենք դատական-տեղեկատվական համակարգից:
Հայցվոր Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Նիկոլ Վովայի Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջների մասին:
Նախնական դատական նիստը հրավիրված է հունիսի 23-ին՝ ժամը 14:00-ին: Գործը մակագրվել է դատավոր Տիգրան Գրիգորյանին։