Այս տարի դիմորդները մեկ քննություն կտան․ «Էս կորոնավիրուսը լազաթ տվեց»․ Փաշինյան (տեսանյութ)
Բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմումները պետք է ներկայացվեն մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Կրթության, գիտության, սպրոտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը։
Նա նշեց, որ այս տարի ընդունելության համար սահմանված մասնագիտական քննություններից դիմորդը հնարավորություն կունենա հանձնել միայն մեկ քննություն։
«Դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը լազաթ տվեց»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, թե չկա չարիք առանց բարիք։