Օտարերկրացի զբոսաշրջիկները հունիսի սկզբից կարող են այցելել Թուրքիա
Թուրքիայի իշխանությունները հունիսի սկզբին առաջին հերթին կբացեն անվտանգ զբոսաշրջային տարածքները։
Այս մասին հայտարարել է երկրի զբոսաշրջության և մշակույթի նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը։ Նա նշել է նաև, որ բազմակողմանի քննարկումների արդյունքում տարվում են բոլոր աշխատանքները, որպեսզի զբոսաշրջային տարածքներում պահպանվեն անվտանգության բոլոր կանոնները։
Ընդգծենք, որ մայիսի 30-ից երկիրը կսկսի թռիչքներ իրականացնել մի շարք երկրների հետ։