Զբոսաշրջիկների համար հուլիսի 1-ից Հունաստանը բաց կլինի
Հունաստանի իշխանությունները նախապատրաստվում են զբոսաշրջության վերականգման աշխատանքները։ Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։
Երկրում զբոսաշրջային շրջանը կսկսվի հունիսի 15-ից, երբ կբացվեն հյուրանոցները։ Հուլիսի 1-ից երկիրը կարող է ընդունել օտարերկրացի զբոսաշրջիկներին։ Երկրի բնակիչների համար ներքին զբոսաշրջությունը արդեն թույլատրելի է։
Ընդգծենք, որ հուլիսից նախապատրաստվում են բացվել նաև Իսպանիան, Գերմանիան, Ավստրիան, Լեհաստանը և մի շարք այլ երկրներ ևս։