ԱՄՆ-ն 1 միլիոն դոլար գումարով կօգնի Ուկրաինային
ԱՄՆ-ն 1 միլիոն դոլար կփոխանցի կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Այս մասին տեղեկանում ենք Ինտերֆաքսից։
Պետք է ընդգծել, որ ամերիկյան իշխանությունները կորոնավիրուսի դեմ պայքարի համար Ուկրաինային արդեն իսկ օգնել են 15,5 միլիոն դոլարով։
Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում միլիոնավոր դոլարներով օգնել է նաև այլ երկրների ևս։