Արթուր Վանեցյանի գրառումը՝ կորոնավիրուսի տարածման տեմպի մասին
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Հայաստանում ստեղված իրավիճակին:
«Վարակի տարածման ահագնացող տեմպը, տնտեսական և սոցիալական լարվածության էական աճը լուրջ սպառնալիք են մեր երկրի համար։ Հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն, որը համախմբելով բոլոր կարող ուժերը, դուրս կբերի երկիրը այս ծանր իրավիճակից»,-գրել է նա: