Վաղվանից Վրաստանում չեղարկվում է արտակարգ դրությունը
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան նշել է, որ վաղվանից Վրաստանը դուրս կգա արտակարգ դրությունից և կչեղարկվի պարեկային ժամը։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Վրաստանում արտակարգ դրություն սահմանվել էր մարտի 21-ին, որը երկարաձգվեց 1 անգամ։ Պանդեմիայի բռնկման պահից ի վեր երկրում հաստավել է կորոնավիրուսով վարակի 721 դեպք։
Վրաստանը տարածաշրջանում վարակի ու մահվան թվերով ունի ամենացածր ցուցանիշը։