Նգոլո Կանտեն չի մարզվի «Չելսիի» հետ, քանի որ վախենում է վարակվել կորոնավիրուսով
Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն չի մարզվի իր ակումբի հետ, քանի որ վախենում է կորոնավիրուսով վարակվելուց։
Այս մասին տեղեկանում ենք The Telegraph-ից։ Մայիսի 19-ից լոնդոնյան ակումբը սկսել է մարզումները։ Ակումբի ֆուտբոլիստները պահպանում են սոցիալական հեռավորությունը։
Ընդգծենք, որ ԱՊԼ-ի մի շարք թիմերում կան կորոնավիրուսով հիվանդներ։