Քաղաքացին անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել
Արդեն 30 րոպե է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, փրկարար հոգեբանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկանները և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Հաղթանակ» կամրջի վրա համոզում են կամրջի վտանգավոր եզրագիծն անցած քաղաքացուն, որպեսզի չդիմի ծայրահեղ քայլի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տղամարդը անցել է կամրջից այն կողմ և սպառնում է ինքնասպան լինել: