Վենետիկը պատրաստվում է ընդունելու զբոսաշրջիկներին
Իտալական Վենետո նահանգի նահանգապետ Լուկա Ձայան նշել է, որ նահանգը պատրաստ է ընդունելու զբոսաշրջիկներին։ Այս մասին տեղեկանում ենք TACC-ից։
Նա մասնավորապես նշել է, որ 70 միլիոն զբոսաշրջիկ ընդունող նահանգը պատրաստ է ընդունելու իր հյուրերին։
Նահանգում արդեն բացվել են լողափերը։ Պանդեմիայի հետևանքով նահանգի 50 հազար բնակիչ կորցրել է իր աշխատանքը, որից 30 հազարը աշխատում են տուրիզմի ոլորտում։