Վենեսուելան ցանկանում է դատական ճանապարհով վերադարձնել անգլիական բանկից իր ոսկին
Վենեսուելայի կենտրոնական բանկը դատական հայց է ներկայացրել լոնդոնյան դատարան՝ Անգլիայի բանկի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։Հայցի նպատակն է հասնել նրան, որպեսզի կարողանան Անգլիայում պահվող 930 միլիոն դոլարի ոսկին հետ վերադարձնել։
Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։ Վենեսուելային այդ գումարը պետք է կորոնավիրուսի դեմ պայքարի համար։
Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն այս դատական գործից։