Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել
Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել, որում տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով միջնորդություն են ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
«Հարգելի ընկերներ, լրագրողներ.
Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում ահագնացող համաճարակային իրավիճակով՝ միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մայիսի 21-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով:
Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- ասված է հայտարարության մեջ: