Թաիլանդում մշակված COVID-19-ի պատվաստանյութը կարտադրվի ԱՄՆ-ում
Թայլանդի Չուլալոնգկորի բժշկական կենտրոնի աշխատակիցները պատրաստում են պատվաստանյութ՝ կորոնավիրուսի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Հաջորդ քայլը կլինի պատվաստանյութի փորձարկումը մարդկանց վրա։ Թայլանդում պատվաստանյութը կարտադրի թայլանդական «Bionet Asia» ընկերությունը ՝ արտասահմանից ստանալով պատրաստի զանգվածային արտադրության տեխնոլոգիաներ:
Մարդկանց վրա փորձարկումներից և բարեհաջող ընթացքից հետո հնարավոր կլինի այս տարվա վերջին սկսել պատվաստանյութի զանգվածային արտադրությունը։ Նախատեսվում է պատվաստանյութը արտադրել ԱՄՆ-ում։