Ամռանը կարող է տեղի ունենալ Հենրիխ Մխիթարյան-Ջասթին Կլյուվերտ փոխանակում
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ապագայի հարցը շարունակում է քննարկվել։ Ինչպես տեղեկանում ենք Corriere dello Sport-ից, հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան ցանկանում է իրականացնել Մխիթարյան-Կլյուվերտ փոխանակումը։
Այդկերպ հռոմեական ակումբն իր մոտ կպահի Մխիթարյանին, իսկ Ջասթին Կլյուվերտը կտեղափոխվի «Արսենալ»։
Նշենք նաև, որ վերջին հարցազրույցներում Հենրիխ Մխիթարյանը շատ է նշել, որ ցանկանում է մնալ «Ռոմա»-ում։