Արթուր Դանիլյանին կանչել են ծխախոտի և ադամանդի մաքսանենգության գործի շրջանակում վկայություն տալու համար (տեսանյութ)
«Ադեկվադ» միաբանությն ղեկավար Արթուր Դանիելյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժին միաբանությանը բացատրություն տալու՝ ծխախոտի և ադամանադնի մաքսանենգության գործի շրջանակում վկայություն տալու։
«Մեզանից պահանջում են ապացուցել, որ վարչապետի մերձավորները որևէ կապ ունեն մաքսանենգության հետ, որը կազմակերպվել է վերջին մի քանի ամսվա ընթացքում՝ ծխախոտների և ադամանդների։ Այսինքն կան ինքնաթիռներ փաստացի, կա մաքսանենգ բեռ, հաղորդում, բայց իրավապահները փոխանակ հարցաքննեն այդ մաքսակետերի և համապատասխան աշխատողներին, հարցաքննում են ֆեյսբուքյան օգտատերերին, ովքեր ֆիքսել են, որ դա տեղի է ունեցել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Դանիելյանը։