«Ինտերը» ցանկանում է գնել Էդինսոն Կավանիին
«ՊՍԺ»-ի հարձակվող Էդինսոն Կավանին կարող է տեղափոխվել Իտալիա։
Այս մասին հայտնում է իտալացի սպորտային լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ «Ինտերը» սկսել է բանակցությունները 33-ամյա հարձակվողի հետ։
Միլանյան ակումբը բանակցում է նաև Դրես Մերտենսի հետ։ Էդինսոն Կավանիի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է այս ամռանը։