«ՊՍԺ»-ն ցանկանում է գնել Էռլինգ Հալանդին
«ՊՍԺ»-ն հետաքրքրված է «Բորուսիա»-ի հարձակվող Էռլինգ Հալանդի ծառայություններով։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Փարիզյան ակումը կմրցակցի «Ռեալ»-ի հետ Հալանդի տրանսֆերի համար։
Կիլիան Մբապեն ևս կարող է տեղափոխվել այլ ակումբ, Կավանին և Իկարդին կհեռանան ակումբից և այդ դեպքում թիմը կդիտարկի Հալանդին գնելու տարբերակը։
Ընդգծենք, որ Բունդեսլիգայում Հալանդը 9 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ։