Հայաստան VS Վրաստան. Covid-19
Վերջին օրերին Հայաստանում եռանիշ թվերով ավելանում են կորոնավիրուսով վարակակիրների թվերը։ Այս ցուցանիշներն արդեն մտահոգիչ են մեր երկրի համար։
Այս պահի դրությամբ Հայաստանում կա գրանցված կորոնավիրուսով հիվանդ 5271 մարդ, Վրաստանում՝ 713: Այս ցուցանիշներով, համապատասխանաբար, Հայաստանն աշխարհում 63-րդն է, Վրաստանը՝ 118-րդը:
Հայաստանում 1 մլն բնակչության հաշվով հիվանդ է 1779 մարդ, Վրաստանում՝ 179-ը:
1 մլն բնակչության հաշվով, Հայաստանում մահացել է 23 մարդ, Վրաստանում՝ 3:
Հայաստանում, ընդհանուր առմամբ, անցկացվել է 44,071 թեստ, Վրաստանում 40,711:
Հայաստանում 1 մլն բնակչի հաշվով, թեստավորվել է 14,876 մարդ, Վրաստանում՝ 10,203-ը:
Ընդգծենք, որ հարևան Վրաստանն արդեն իսկ հայտարարել է, որ հուլիսից պատրաստվում է բացել սահմանը զբոսաշրջիկների համար։