«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հրավիրվել է Ոստիկանություն, նրա աջակիցները բերման ենթարկվեցին. ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել «Ադեկվադ» միաբանությն ղեկավար Արթուր Դանիելյանի նախաձեռնած բողոքի ակցիա մասնակիցներից մի քանիսին։ Վերջիններս հավաքվել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության մասնաշենքի մուտքի մոտ։
Ոստիկանների խոսքով, քաղաքացիներին բերման են ենթարկել պարետի որոշման համաձայն, ըստ որի արգելվում են հավաքները։
Արթուր Դանիելյանն էլ հրավիրվել էր ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժին միաբանությանը դեռևս անհայտ գործի շրջանակում բացատրություն տալու։